Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն
արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց
տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: