ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում
տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:
Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների
մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձինք: Պաշտպանի
հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝
բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում
ծանոթանալու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական
իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի
խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100: