Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 2-ին և 3-ին
Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի
երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների
զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Կանխարգելման ազգային մեխանիզմի
կողմից իրականացվող քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման այցերի ստուգաթերթի՝
մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունը, նոր հարցաշարի
կազմումը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների
և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը բարձր է գնահատել
երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցությունը, որն ուղղված է աշխատակազմի
կարողությունների զարգացմանն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատպանության
ոլորտում ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։
Քննարկման ժամանակ վեր են հանվել նաև մշտադիտարկման այցերի ընթացքում
հաճախ հանդիպող խնդիրները, մշակվել է նոր գործիքակազմ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն
փորձը։