Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի
և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող
տեսանյութի պատրաստումն ու տարածումը:
Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը
և բացառել դրա տարածումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս
պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ
խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը:
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ
կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակությունում կարծրատիպերի,
նախապաշարումների վերացման, խտրականության բացառման ուղղությամբ առավել մեծ ջանքերի
ներդրման անհրաժեշտությունը: