«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։
Թող այս Նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության,
երջանկության և բարեկեցության տարի:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի,
լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Անհրաժեշտ եմ
համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների
ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։