Armlur.am
(«Ժողովուրդ») լրատվական կայքի «Ինչո՞ւ էիք փախչում Ոսկեպարից, ինչ արձանագրեցիք․ հարց
ՄԻՊ Անահիտ Մանասյանին» վերտառությամբ հրապարակման մեջ առկա պնդումն առ այն, որ Ոսկեպարում Անահիտ Մանասյանը խուսափել է պատասախանել
բնակիչների հարցերին, չի համապատասպանում իրականությանը:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի
11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր,
Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների
հետ։
Տավուշի
մարզի սահմանմերձ բնակավայրերում, այդ թվում՝ Ոսկեպարում, բնակիչները ներկայացրել են
իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Ավելին՝ Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները
բնակիչների ուղեկցությամբ են շրջել բնակավայրերով՝ քննարկման առարկա դարձնելով տարբեր
խնդիրներ: Այցին առնչվող տեղեկատվությունը հրապարակված է Պաշտպանի պաշտոնական հարթակներում։
(
https://www.ombuds.am/am/site/ViewNews/2913
https://youtu.be/qgvQgRjeQgY?si=oA3fhJ23IBw3XSkP
)։
Վերը նշվածի
հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ
տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին
կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին: