«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող
քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի,
լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ
է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների
ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»: