Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության
կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Մարդու իրավունքների
պաշտպանի գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերին՝
նույն տարվա մարտի համեմատ աճել է 11%-ով։
Այսպիսով, ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մարտին ՄԻՊ աշխատանքից
գոհ է եղել հարցվածների 41 %-ը, իսկ դեկտեմբերին՝ արդեն 52 %-ը։
2023 թվականի ապրիլի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը
ստանձնելու առաջին իսկ օրվանից Անահիտ Մանասյանը որդեգրել է հրապարակային և թափանցիկ
աշխատելաոճ։