ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2024թ. մարտի
19-ին՝ ժամը 16:00-ին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին
հրավիրում է մասնակցելու Պաշտպանի աշխատակազմի 2025 թվականի բյուջեի քննարկմանը։
Հանդիպումը տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝
ք. Երևան, Պուշկին 56Ա հասցեում:
2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և ՀՀ
2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի
մարտի 18-ը, ժամը 18:00-ն գրանցվել հետևյալ հղումով: