Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 13-ին Վիեննայում
մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի
(ENNHRI) Կառավարման խորհրդի նիստին։
Քննարկվել են եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր
ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել
է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի
անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում
եվրոպական ցանցի կառավարման մարմնում։