Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-ին Վիեննայում մասնակցել է Եվրոպական
Միության Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների
ֆորումին (Fundamental Rights Forum):
Միջոցառման
շրջանակում տեղի են ունեցել մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ
է կատարվել մարդու իրավունքներին, խտրականության կանխարգելման, թվայնացման և անվտանգության,
սոցիալական համերաշխության ապահովմանն առնչվող հարցերին:
Ֆորումին
տեսաուղերձով բացման խոսքով է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Բանախոսների թվում եղել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա
Միյատովիչը, ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Միշել Օ՛Ֆլայերթին (պաշտոնավարման
մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից), միջազգային կառույցների, գիտական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ։
Եվրոպական
Միության Հիմնարար իրավունքների գործակալությունն անկախ մարմին է, որը ստեղծվել է ԵՄ-ում
հիմնարար իրավունքները խթանելու և պաշտպանելու համար: