«Սիրելի՛ կանայք,
Ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ:
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության
կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից
է կանանց իրավունքների պաշտպանությունը, կանանց նկատմամբ ցանկացած տեսակի բռնության
կանխարգելումն ու դրա դեմ պայքարը:
Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության
վրա հիմնված համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը և կանանց իրավունքների
խթանմանը։
Կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող
քայլերը մեր երկրում պետք է շարունակական լինեն։ Այդ գործընթացի հաջող իրականացման
համար չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը,
որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և
քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը:
Սիրելի՛ կանայք,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»: