Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել,
որ դեռևս չի ստացել վարժական հավաքի մասնակցության համար տրվող վարձատրությունը, մինչդեռ,
իր հետ մասնակցած մյուս քաղաքացիները արդեն իսկ ստացել են համապատասխան գումարները։
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ դրամական հատուցումը
ստանալու հարցում։
Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես
սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում Պաշտպանության նախարարությանն առաջարկվել
է հնարավորին սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։
Արդյունքում, վարժական հավաքի մասնակցության օրերի համար հասանելիք
դրամական բավարարումն ամբողջությամբ փոխանցվել է քաղաքացու բանկային հաշվին, որից հետո
դիմումատուն հաստատել է, որ գումարն արդեն ստացել է։
Պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված
արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում դրական լուծում է ստացել քաղաքացու
բարձրաձրած հերթական խնդիրը։