Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի
աշխատանքային այցը Ժնև:
Փետրվարի 9-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի
կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ տեղի
են ունեցել մի շարք հանդիպումներ:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող
մի շարք հարցեր: