«Սիրելի՛ հայրենակիցներ,
Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի
առթիվ։
Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից
է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը:
Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն
իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։ Այդ համատեքստում պարբերաբար այցեր եմ
իրականացնում զորամասեր և զինվորական այլ հաստատություններ, հանդիպում եմ զինծառայողների
հետ՝ նպատակ ունենալով նրանց իրավունքների
պաշտպանությանը միտված առավել արդյունավետ կառուցակարգեր մշակել: Համակարգային խնդիրների
հաշվառմամբ մշակվում են լուծման առաջարկներ և դրանք ներկայացվում են պետական իրավասու
մարմիններին:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն
ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։
Համոզված եմ՝ ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը
կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության
սկզբունքի վրա։
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ զինված ուժերի ներկայացուցիչներին
մաղթում եմ բարի և խաղաղ ծառայություն»։