Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի
23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի
(ENNHRI) Առաջնորդության ֆորումին:
Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն
առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների
համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել Արդարադատության
հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը: