Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ
հունվարի 8-ին անցկացվել է խորհրդակցություն։
Մասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները,
ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուները՝ ուղիղ տեսակապով:
Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի
հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն
ու առաջիկայում նախանշված ծրագրերը։
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից
ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանն ու գործող կառուցակարգերի
կատարելագործմանը:
Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ
ուղղությունները։