Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և «ՍՕՍ Մանկական
գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը հունվարի
5-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի ստորագրմամբ՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել
և համատեղել իրենց ջանքերը Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության
հարցում։
Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների համար
ձևավորել բոլոր տեսակի բռնություններից զերծ և պաշտպանված միջավայր, որտեղ նրանց իրավունքների
իրացումը երաշխավորված կլինի։ Դա Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններից
է։
Իր խոսքում Պաշտպանը կարևորել է «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական
բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ հաշվի առնելով վերջինիս տարիների փորձն
ու առաքելությունը:
«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը գործում
է 33 տարի: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով. այլընտրանքային
խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական
ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։