Ձմեռային
զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո
Զորակոչիկներից
և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների,
փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների
հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:
Բարձրացված
հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում
իրավասու պետական մարմիններին:
Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող
հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝
116, կամ այցելելով քաղաք Երևան Պուշկին 56Ա։ Պաշտպանին կարող եք դիմել նաև էլեկտրոնային
եղանակով՝ ombuds@ombuds.am։