Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սոցիալական ցանցում փաստաբան Վահան
Հովհաննիսյան-ի՝ իր պաշտպանյալի իրավունքների ենթադրյալ խախտման հետ կապված հրապարակման
վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում
սկսվել է ուսումնասիրություն:
Առաջին հերթին հարկ է փաստել, որ մինչ սոցիալական ցանցում հրապարակում
կատարելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի կապակցությամբ
փաստաբանի կողմից բողոք չի ստացվել:
ՄԻՊ աշխատակազմում սկսված ուսումնասիրության շրջանակում կապ
է հաստատվել փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու
նպատակով: Նշված հարցով Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ կնախաձեռնվի
քննարկման ընթացակարգ և իրավասու պետական մարմիններից կպահանջվեն համապատասխան պարզաբանումներ:
Ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման վերաբերյալ
լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև հարցի քննարկման ընթացքն
ապահովելու նպատակով առաջիկայում Պաշտպանի ներկայացուցիչները՝ բժիշկ-մասնագետի ներգրավմամբ
այց կիրականացնեն ազատությունից զրկման վայր: