Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ
դեկտեմբերի 20-ին չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության
«Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Անահիտ
Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների
հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն
ու պահման պայմանները:
Այցի շրջանակներում
Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների
բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից
մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Չհայտարարված
այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան
գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։