Անահիտ
Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 18-ին այցելել է
Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում:
Քննարկվել
են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության
կատարելագործման առնչությամբ:
Պաշտպանը
հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Մարդու
իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին
տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: