Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության
16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, շեշտում է, որ գենդերային հիմքով բռնության
ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է:
Բռնության
և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով ուղարկելով
կամ Պաշտպանի աշխատակազմ անձամբ ներկայանալով։
Ծանուցում.
Իրազեկվածությունը բարձրացնող նյութերը պատրաստվել են «Եվրամիությունը հանուն գենդերային
հավասարության՝ բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում
է Եվրոպական Միության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՆԻՐԱՍ
կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: