Հարգելի՛
փաստաբաններ,
Շնորհավորում
եմ ձեզ մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։
Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության
ապահովման գործում։
Երկրում
մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից
է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը, որի երաշխավորման պարտականությունը
կրում է պետությունը:
Եվս մեկ
անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։
Վստահ
եմ, Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունը
շարունակելու է ծառայել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։