ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ նոյեմբերի 24-ին, մասնակցել է Հայկական Կարմիր
խաչի ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի:
«Մասնագիտական
այրում» խորագրով միջոցառման նպատակն էր զարգացնել աշխատակիցների ճգնաժամային իրավիճակներում
աշխատելու կարողություններն ու հմտությունները:
Դասընթացի
շրջանակներում աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով ծանոթացել
են մասնագիտական այրման ախտանիշներին, ուսումնասիրել դրանց դեմ պայքարի և կանխարգելման
եղանակները։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական
բնույթ: