«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´
ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝
լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր
աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված:
Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ կարևոր է այնպիսի քայլերի
ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին
բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի
շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և
անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների
միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող
զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի
առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր
գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում»: