«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝
Ուսուցչի օրվա առթիվ:
Ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է, առաքելություն, որը
մեծ նվիրում է պահանջում: Հենց այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելն է
իրավագիտակից քաղաքացու կերտման և պետության կայացման հիմնաքարը։
Կոչման կրման և այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման
համար կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը, որը պետք է իրականացվի մեծ
գիտակցմամբ և հարգանքով։
Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է գործադրի առավելագույն
ջանքեր ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն ապահովելու
համար:
Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում
առողջություն և ամենայն բարիք»: