Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի
28-ին, այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ այս
պահին բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր
պայթյունի հետևանքով տուժած անձինք։
Պաշտպանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, ծանոթացել վիրավորների
առողջական վիճակին։
Այնուհետև Պաշտպանն այցելել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոն,
որտեղ առանձնազրույցներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված վիրավոր
անձանց և նրանց հարազատների հետ։ Անահիտ Մանասյանը բուժանձնակազմի հետ քննարկել է անձանց
առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի մի շարք հարցեր:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին անձնվեր
և բարեխիղճ աշխատանքի համար: Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ բուժում ստացող մեր հայրենակիցների
իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության
ներքո:
Բժշկական հաստատություններ այցերը շարունակվում են: