Պաշտպանի արագ արձագանքման խմբերը
մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ
իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ
արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում
բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում
առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում
նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ
ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096)
116100։