Մարդու
իրավունքների պաշտպանը, ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի
իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական
բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել
է հումանիտար աղետ:
Մասնավորապես՝
. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ,
այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)
. բազմաթիվ մարդկանց ճակատագրերի
վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
. ընտանիքները բաժանված են:
Ադրբեջանական հրետակոծությունների պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց տներն ու
բնակավայրերը
. խափանված է կապը ինչպես
Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ
. կաթվածահար է եղել առողջապահական
համակարգը, մարդիկ զրկված են նույնիսկ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից
. մարդկանց հիմնարար իրավունքները
համատարած խախտվում են, այդ թվում՝ խաղաղ պայմաններում արժանապատիվ ապրելու, երեխաների
կրթություն ստանալու, առողջության պահպանման և այլն:
Ադրբեջանն
իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Այդ երկրի զինված ուժերի գործողությունները,
պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական
ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում
էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների մտադրության մասին։
Մշտադիտարկման
գործընթացը ՄԻՊ աշխատակազմը շարունակում է: