Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին
Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի
շրջանակներում:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման
ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու
իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմը
շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են
մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Ավելի վաղ Պաշտպանի հանձարարությամբ արագ
արձագանքման խումբն այց է իրականացրել բուժհաստատություն: Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների
մշտադիտարկում: Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։