«Հայաստանում
հրեական համայնքի հարգելի´ ներկայացուցիչներ,
Ի սրտե
շնորհավորում եմ Ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։
Թող այս
նոր տարին Հայաստանում ապրող հրեաների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության
տարի:
Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ինչպես հրեական համայնքի, այնպես էլ այլ
ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և
էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման
իրավունքների երաշխավորումը, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովումը»: