Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի
և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի
կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։
Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում
են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ
հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում
է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային
իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի
իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: