«Ստացված
տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր
խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի
68-ամյա քաղաքացուն:
Խնդրի
առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի
միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:
Դեպքի
առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ
ունեցող միջազգային կազմակերպություններին»: