Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական
հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի
կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։
Մայիսյան
այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի
և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու
իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ
Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր
վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և իրավասու գերատեսչությունների այլ ներկայացուցիչների
հետ համատեղ։
Պաշտպանի
աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել վերոնշյալ
նախադպրոցական ուսումնական հաստատություն նաև 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին:
Այցերի
ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։ Ամբողջական
ուսումնասիրությանը ծանոթանալու համար սեղմեք այստեղ։