Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝
հունիսի 29-ին, ընդունել է 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց ու փախստականներին:
Քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի
մի շարք հարցեր։ Պաշտպանը լսել է նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում կապված
են սոցիալական-տնտեական, քաղաքական իրավունքների հետ:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ իր մանդատի շրջանակներում
կցուցաբերի համապատասխան աջակցություն խնդիրների լուծման համար:
Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը
և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: