Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը Վիեննա կատարած այցի շրջանակում այսօր՝ հունիսի 20-ին,
հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ:
Անահիտ Մանասյանը
ներկայացրել է Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով
ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի
կարևորությունը։
Քննարկվել են նաև
լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման,
լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, ընդգծվել է ԶԼՄ-ների
կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում։ Ընդգծվել է
պրոֆեսիոնալ լրատվական գործունեության ապահովման տեսանկյունից լրագրողների կողմից
էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը։
Թերեզա Ռիբեյրոն, իր
հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր
առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը խոսքի և մամուլի
ազատության իրավունքի իրացման գործում:
Հանդիպման շրջանակում
Պաշտպանը հատուկ անդրադարձել է Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող և
հասարակության բոլոր մակարդակներում դրսևորվող հայատյաց քաղաքականությանը:
«ՄԻՊ աշխատակազմն
ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական
հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում հասարակության բոլոր մակարդակներում,
այդ թվում՝ Ադրբեջանի