Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար
Տատյանա Մոսկալկովայի հետ։
Քննարկվել են երկու երկրների
մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը
վերաբերելի հարցեր։
Զրույցի ընթացքում Տատյանա
Մոսկալկովան շնորհավորել է Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու
առթիվ։
Տատյանա Մոսկալկովան Անահիտ
Մանասյանին հրավիրել է հոկտեմբերին մասնակցելու եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների
հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։