Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 7-ին
ընդունել է քաղաքացիների։
Քննարկվել են ինչպես անհատական բնույթի, այնպես էլ համակարգային
հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր իրավասության շրջանակում ջանքեր կգործադրի
բարձրացված խնդիրների շուտափույթ լուծման համար:
Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի
ներկայացուցիչներ։ Ընդունելությունը կրելու է շարունակական բնույթ։