«Սիրելի´ երեխաներ,
Շնորհավորում եմ
բոլորիս երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխայի լավագույն
շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի
առաջնահերթություններից են:
Հարկ է նկատի ունենալ,
որ մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության
հարցում:
Երեխաների իրավունքների
պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման,
այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ
և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։
Կարևոր է նաև
ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման,
ընտանիքում երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ծնողավարության
հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը։
Եվս մեկ անգամ
շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ: Թող որ մանկության ձեր աշխարհում
անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»: