Այսօր՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն
այց է իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր,
առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի
հետ:
Նրան ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝
բժիշկը:
Պաշտպանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և բժշկական
փաստաթղթերին:
ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 17-ին՝ զոհված զինծառայողների
ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց էին իրականացրել Ոստիկանության Շենգավիթի
բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ՁՊՎ-ում հանդիպել
Գայանե Մարտիրոսյանի հետ:
Արձանագրվել էր, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի
առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։
Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև
պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։
Իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար
անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ
ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։