ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության
ներկայացուցիչ Նիկոլ Նասենին:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել
է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում
կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է
կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև
ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերին: