Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ
Մանասյանի գլխավորությամբ, ապրիլի 28-ին անցկացվել է խորհրդակցություն։ Մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները։
Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում
նախանշված ծրագրերը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կառույցում մարդու իրավունքների
պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի
բարձրացվի, և մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր
քաղաքացի։
Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել ռազմավարական
առաջնահերթ ուղղությունները։