Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները վերջին օրերին հյուրընկալել են «Երևանի Նաիրի Զարյանի անվան N130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի, ԵՊԲՀ ավագ դպրոցի և Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոցի աշակերտներին։
Հանդիպումների ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը»։
Աշխատակազմի ներկայացոցիչները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության լավագույն գործիքակազմ, կարևորել են Պաշտպանին դիմելու հասանելիությունն ու մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները։ Դա հնարավորություն է տալիս երեխաներին ուղիղ կապի միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին՝ նպաստելով առավել արդյունավետ արձագանքմանը:
Աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Քննարկվել են նաև կրթություն ստանալու իրավունքի, խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պատերազմական իրավիճականերում, իրավապահ մարմիներին առնչության դեպքում երեխաների իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր։
Հնչել են դպրոցահասակների շրջանում բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ