Պարեկային ծառայությունում կանանց ակտիվ ներգրավումը խթանելու նպատակով դեկտեմբերի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ այցելել են Սյունիք ու Վայոց ձոր։ Այցերի ընթացքում ներկայացվել են ծառայության առանձնահատկությունները, պարեկային ծառայողներին աջակցող միջոցները, դրանցից օգտվելու կարգը, անդրադարձել ծառայության մեջ կանանց անգնահատելի դերին:
Իրազեկման միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել զրուցել պարեկների հետ, ծանոթանալ նրանց ծառայության առանձնահատկություններին, սպառազինությանն ու տեխնիկական հագեցվածությանը։
Այցերի արդյունքում Սյունիքի և Վայոց ձորի մարզերից 2 կին դիմում է ներկայացրել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար, 34 կին հետաքրքրություն է ցուցաբարել։ Բացի դրանից, ՄԻՊ-ը Պարեկային ոստիկանությունում ծառայության վերաբերյալ 25 զանգ է ստացել կանանցից և պատասխանել կանանցից ստացած ավելի քան 30 նամակի։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեության համատեքստում շարունակվում են իրավապահ համակարգում կանանց ակտիվ ներգրավման ու առաջընթացի խթանմանն ուղղված աշխատանքները։ Մարզային այցերն ուղղված են Սյունիքի, վայոց ձորի, Արարատի ու Արմավիրի մարզերում արդեն իսկ մեկնարկած պարեկային ծառայություն ընդունելությանը հատկապես կանանց մասնակցությունը խթանելուն։