ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 29-ին այցելել են «Ընտանիք եւ համայնք» ՀԿ, որտեղ երեխաների հետ ամանորյա թեմայով համատեղ նկարել ու կիսվել են գալիք տարվան նվիրված ցանկություններով ու բարեմաղթանքներով։
Այս տարի երեխաների ցանկությունները միավորվել էին՝ խաղաղությունն ու համախմբումն էր նրանց առաջնային երազանքը։
Հանդիպման ավարտին կենտրոնին ՄիՊ անունից փոխանցվեցին ամանորյա նվերներ՝ երեխաների համար գրքեր, զարգացնող թեմատիկ խաղեր, նկարչական պարագաներ, գնդակներ։