Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մեկնարկել է «Բուլինգի ճանաչում և արձագանքման հմտությունների զարգացում կրթական ոլորտի մասնագետների շրջանում» թեմայով 2-օրյա դասընթաց տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում գործող կրթության ոլորտի պատասխանատու անձանց համար։
Դասընթացի շրջանակում ներառված թեմաներն են՝ բուլինգի հիմնախնդիրը, տեսակները, նշանները, հետևանքները և ազդեցությունը, ինչպես նաև պետության դերը բուլինգի կանխարգելման հարցում և հանրակրթական հաստատություններում բուլինգից զերծ միջավայրի ձևավորման քաղաքականությունը։ Պաշտպանը, որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմին, խիստ կարևորում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելումն ու պաշտպանությունը:
Դասընթացն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։