Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեկտեմբերի 3-14-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրականացվող իրազեկման արշավի շրջանակներում ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել էր Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի դերասաններին եւ երեխաների։ «Թարս թզուկ» ինտերակտիվ ներկայացման միջոցով, որի նպատակն էր խթանել ներառական, համագործակցային միջավայրի ձևավորումն ու համատեղ ջանքերով ընդհանուր նպատակի հասնելը, խնդիրներ լուծելը, հյուրընկալված երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալ այնպիսի կարևոր սկզբունքներին, ինչպիսիք են հարգանքը մարդու արժանապատվության նկատմամբ, խտրականության արգելքը։ Միջոցառման ընթացքում ՄԻՊ-ի անձնակազմի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրեցին նաև Պաշտպանին դիմելու ընթացակարգը։