Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու
հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը ՄԻՊ
հաստատության հետ համատեղ մեկնարկում է «Վերաիմաստավորենք
մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը։
Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների
վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն
ուղղված նախագծեր։
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել հետևյալ պահանջներին բավարարող թիմերը՝
●
Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 3 մասնակցից, որոնց տարիքը գերազանցում
է 15-ը
●
Թիմից առնվազն մեկ մասնակից պետք է լինի մարդու իրավունքների մասնագետ, կամ ունենա
փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
●
Նախընտրելի է թիմում ներգրավել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող մասնագետ
●
Առաջարկվող գաղափարը պետք է ուղղված լինի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում
առկա խնդիրների լուծմանը
●
Հայկական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող և կիրառվող մտքերը կրկնօրինակելը
չի խրախուսվում, սակայն նմանատիպ նախագծերից ներշնչված և նորարական կոմպոնենտով համալրված
գաղափարներն ընդունելի են
●
Նորարարական բաղադրիչն ապահովելու համար ցանկալի է, որ առաջարկվող գաղափարը ներառի
թվային կամ տեխնոլոգիական լուծում
●
Վերջնական պրոդուկտը պետք է լինի հայերեն։ Հավելյալ լեզուների օգտագործումը ողջունելի
է։
Խմբերի կազմի գենդերային հավասարությունը
կդիտվի առավելություն։
Մրցույթին դիմելու համար լրացրեք առցանց ձևաթուղթը՝ https://forms.gle/BdDPGdK13dQq8KoC7
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 20-ը, ժ․ 23։59։
Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի։
Մրցույթի դրույթներին
և պայմաններին ծանոթացեք այստեղ։