Դեկտեմբերի 2-3-ին «Երեխաների և երիտասարդների պաշտպանության բարելավում և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՄԻՊ աշխատակազմի կարողությունների թրեյնինգ։ Դասընթացին դասախոսությամբ հանդես են եկել սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լաուրա Կարապետյանը։ Քննարկվել է Հայաստանում բուլինգի հիմնախնդիրը, օրենսդրական և պրակտիկ բացերը՝ ՄԻՊ աշխատակազմում ստացված բողոքների և մշտադիտարկման համատեքստում, բուլլինգի կանխարգելման և արձագանքման մեխանիզմները։ Դասընթացի նպատական է եղել բարձրացնել ՄԻՊ աշխատակազմի կարողությունները այնպիսի հարցերում, ինչպիսիք են մշտադիտարկումը, ուսումնասիրությունը, գնահատումը, բուլինգի կանխարգելման և արդյունավետ արձագանքման նպատակով տվյալների հավաքագրման կիրառվող մոտեցումները, հանրակրթական հաստատություններում ՄԻՊ աշխատակազմի կողմից բուլինգի մշտադիտարկման առաջարկվող մեթոդաբանությունը և գործիքակազմը։ «Երեխաների և երիտասարդների պաշտպանության բարելավում և մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համատեղ։